Հասարակություն

Եղանակը փոխում է հայ բայքերների ծրագիրը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայկական մոտոցիկլիստների ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանն այսօր ներկայացրել է ապրիլի 24-ին ընդառաջ նախատեսվող ակցիան, որը հնարավոր է էական փոփոխության ենթարկվի: Եթե մի քանի ամիս առաջ  այս ակումբի անդամները մտադիր էին 50 բայքերներով  Լոս Անջելեսից մոտոցիկլետներով դուրս գալ և ապրիլի 24-ին հասնել Եղեռնի հուշահամալիր՝ ճանապարհին եվրոպական երկրներում բոլոր դեսպանատների դիմաց իրականացնելով  իրազեկող և դատապարտող ակցիաներ, ապա այժմ եղանակով  պայմանավորված  հնարավոր է, որ մոտոցիկլիստները չանցնեն Եվրոպայով, ասում է Հայկական մոտոցիկլիստների ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը։

Որոշումը դեռ վերջնական չէ և հնարավոր է մի քանի մոտոցիկլիստներ ռիսկի դիմեն ու մի կերպ փորձեն մարտին ուղևորվել Հայաստան Եվրոպայով:  Ինչևէ, ամեն դեպքում՝ մոտոցիկլիստները ճանապարհ կընկնեն  Հայաստան հայկական դրոշներով, որոնց վրա սև ժապավեն կամրացնեն ի նշան ցեղասպանության դատապարտման: Մոտոցիկլների վրա կլինեն Մեծ եղեռնը ներկայացնող պատկերներ:

Ի դեպ՝ ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև իսպանաց, ամերիկացի ու իտալացիմոտոցիկլիստները, քանի որ Հայկական մոտոցիկլիստների ակումբն էլ ակտիվություն է դրսևորում ԱՄՆ- ում տարբեր ազգերի կողմից նախաձեռնվող ակցիաներին։

Back to top button