ԿարևորՔաղաքական

Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև, չկայացած ասուլիս՝ կառավարության շենքում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև, չկայացած ասուլիս՝ կառավարության շենքում: Հերթական հինգշաբթին կառավարությունում թեժ է եղել: Երկու և ավելի ժամ կառավարության շենքի առջև սուլել ու «Ամոթ» են վանկարկել մայրաքաղաքի առևտրի կետերի աշխատակիցները, ովքեր դժգոհ են հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Հարցին անդրադարձ է կատարվել նաև կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շեշետել է, որ կառավարությունը փոքր և միջին բիզնեսին ճնշելու  խնդիր չի դրել, այլ հակառակը` ամեն ինչ անելու է, որ ՓՄՁ-ն կայանա: Գործադիրի որոշմամբ, 2015թ հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր բիզնես գործունեություն կծավալեն սահմանամերձ գյուղերում, կազատվեն բոլոր հարկերից՝ բացառությամբ՝ եկամտահարկից: Փոփոխությունը վերաբերելու է նաև նրանց, ովքեր մինչ այժմ են սկսկել իրենց բզինե գործունեությունը: Հաստատվել է նաև 2015թ Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Այն մինչև հոկտեմբերի մեկը ԱԺ կներկայացվի: Կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզպետ է նշանակվել Սուրիկ Խաչատրյանը: Հետո արդեն իրադարձությունները փոքր-ինչ այլ կերպ են զարգացել:

2015թ հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր բիզնես գործունեություն կծավալեն սահմանամերձ գյուղերում, կազատվեն հարկերից

Կառավարությունն այսօր  երկար սպասված մի որոշում ընդունեց, 2015թ հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր բիզնես գործունեություն կծավալեն սահմանամերձ գյուղերում, կազատվեն բոլոր հարկերից՝ բացառությամբ՝ եկամտահարկից: Փոփոխությունը վերաբերելու է բոլորին՝  նաև նրանց, ովքեր մինչ այժմ են սկսել իրենց բիզնես  գործունեությունը: Սրանով էականորեն կթեթևանա մեր հայրենկացիների հոգսը:

Հերթական բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի առջեւ

Ընդհանրապես կառավարությունը ՓՄՁ –ին աջակցելու և հոգսը թեթևացնելու քաղաքականություն է որդեգրել, հերթական փոփխությունը, որով Շրջանառության հարկը 3,5 տոկոսից իջեցվեց 1 տոկոսի ոչ թե ուրախությամբ, այլ բողոքի ակցիաներով  դիմավորեցին առևտրի կետերի աշխատակիցները: Նրանք այսօր արդեն երկրորդ անգամ էին հավաքվում կառավարության շենքի առջև: Երկու օր առաջ հանդիպել էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն, ինչպես պարզվեց այնքան էլ գոհ չէին այդ հանդիպումից.

«Ինչից գոհ լինենք, որ գիշերը քնում ենք՝ վախը սրտներումս, որ հարկայինը կգա, կտուգանի»:

Կառավարությունում չեն հասկանում քաղաքացիների դժգոհության պատճառը, վստահեցնում են՝ ՓՄՁ-ի հարկային  բեռը չէ, որ ցանկանում են ավելացնել, իրենց խոշորացույցի տակ են խոշորները: Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Ձեր մտահոգությունը անտեղի է, իրոք, կառավարությունը նման խնդիր չի դրել, որ ճնշի ՓՄՁ-ին ճնշի, այլ հակառակը՝ այս փաթեթով մենք մտածել ենք, ամեն ինչ անել, որպեսզի կայանա փոքր ու միջին բիզնեսը: Մենք ուղղակի չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ  դառնան, որ նպաստեն խոշորների հարկերը պետական բյուջեից թաքցնելուն»:

ֆինանսների փոխնախարարը չի հասկանում , թե որն է ՓՄՁ սուբյեկտներքաղաքացիների դժգոհության պատճառը

Թե կառավարության նիստում, և թե հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միումյանը չէր հասկանում , թե որն է քաղաքացիների դժգոհության պատճառը: Նա բարձարցված բոլոր հարցերի պատասխանները ունի, վստահեցնում է, որ ՓՄՁ սուբյեկտները անհանգստանալու կարիք չունեն: Պարզապես պետք է հարկային մարմիններին ներկայացնեն կամ ձեռք բերված ապրանքների փաստաթղթերը, կամ նշեն այն կազմակերպություների անունը, ով կհրաժարավի այն տրամադրելուց: Ընդ որում հակառակ կողմը դրա մասին չի իմանա:

Կառավարությունն այսօր հաստատեց նաև 2015թ Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Այն սահմանված կարգով կառավարություն կներկայացվի:

Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց

Շուրջ երեք շաբաթ առանց  Սյունիքն առանց մարզպետ էր, այսօր իր նախկին պաշտոնին վերադարձավ  Սուրիկ Խաչատրյանը: Հիշեցնեմ, նրա վերադարձի մասին մամուլում, լուրերը բավականին ժամանակ էր, որ շրջանառվում էին: իսկ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել 2013թ հունիսին, երբ իր տան մոտ կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր Ավետիք Բուդաղյանը: Սուրիկ Խաչատրյանի նշանակումն անսպասելի էր, հարցը մինչև կառավարության նիստի մենկարկը օրակարգում ընդգրկված չէր:  Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման եկած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին նյարդյանցրեց  լրագրողների մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով հնչեցրած  նույնը հարցը՝ ինչպես եք վերաբերում սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:

«Հարգելի լրագրողներ, դուք որոշել եք տապալել: Կառավարության նիստերից հետո կառավարության անդամները ներկայացնում են այն հարցերը, որոնք իրենք ներկայացրել են կառավարության նիստում: Կխնդերի Ձեզ, հարցերն ուղղել այն հարցերի շրջանակներում, որոնք այսօր ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է կառավարության նիստում: Սիրելի գործընեկրներ այն, ինչ որ մենք փորձում ենք այստեղ անել, անում ենք հանրության համար, եթե դուք որոշել եք, որ այսօր չեք անելու, ես սրանով ավարտում են, շնորհակալություն»:

Հովհաննես Մանուկյանի ասուլիսը չկայացավ, չկայացավ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար արտեմ ասատրյանի ասուլիսը, բայց ոչ թե թեմայից դուրս հնչած  հարցերով այն ընդհարտվեց, այլ ՝ նախարարն ընդհանրապես չներկայացավ ասուլիսին:

Ցուցադրել ավելի
Back to top button