Հասարակություն

Ավելացել է մուրացիկ անչափահասների թիվը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

2014 թվականի  8 ամիսների ընթացքում իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ արձանագրվել է բռնության  1 501 դեպք, որից 374 դեպքը՝ ընտանեկան բռնություն է, իսկ անչափահասների նկատմամբ արձանագրվել է 138 բռնության դեպք, որից 7-ը՝ ընտանեկան։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3- րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր ներկայացնելով ոստիկանական ամփոփագրերը նշել է, որ արձանագրվել է անչափահասների շրջանում անօրինական զենք կրելու դեպքեր։ Մուրացիկ անչափահասների թիվն էլ հինգով է աճել։

Ճի՞շտ է արդյոք  Ցեղակրոն կուսակցության նախագահՇանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝  Շահենին, դատարպատել  5 տարվա ազատազրկման։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը զերծ մնաց գնահատականներից։ Սեպտեմբերի 8- ին դատախազ Գեւորգյանը միջնորդեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման:  2013թ. Նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ով հայտարարել էր հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին, իր աջակիցների հետ Ազատության հրապարակից երթ էր նախաձեռնել դեպի նախագահական նստավայր, որն ավարտվեց Մաշտոցի պողոտայում երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներով։

Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով։ «Ուզում եք՝ ես դատավորին և դատախազին տամ գնահատակա՞ն։ Իհարկե, նման բան չեմ անի… արդեն դատաքննությունն ամեն ինչ իր տեղը կդնի և հուսով եմ՝ արդար դատ կլինի»,- ասաց Նելլի Դուրյանը։ Նա նշեց ,որ այս պահին անչափահասների գաղությում գտնվում են ընդամենը 10 անչափահասներ ,ովքեր կատարել են ծանր հանցագործություններ:

Անչափահասների կողմից իրականացված այլ հանացագործությունների մասին նույնպես խոսեց Նելլի Դուրյանը: Ասաց, որ այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 243 դեպք՝ նախորդ տարվա 241-ի դիմաց։

Ըստ նրա՝ նվազել են գողության, խարդախության դեպքերը, աճել են մարմնական վնասվածքներ հասցնելու, անօրինական զենք կրելու դեպքերը։ Մուրացկանությամբ զբաղվող երեխաների թվի աճ է գրանցվել։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառված  են եղել 13-  ը, ապա այս տարի արդեն 18- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button