Միջազգային

ԱՄՆ-ը կհրաժարվի ՌԴ դեմ պատժամիջոցներից, եթե Ռուսաստանը փոխի ներկայիս քաղաքական կուրսը, Օբաման է հայտարարել

ԱՄՆ-ը կհրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և կհամագործակցի նրա հետ, եթե Ռուսաստանը փոխի ներկայիս քաղաքական կուրսը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայում հրադադարի մասին վերջերս ընդունված համաձայնագիրը հնարավորություն է տալիս հասնել «դիվանագիտության և խաղաղության»:

Ցուցադրել ավելի
Back to top button