Միջազգային

Սբերբանկ, Գազպրոմբանկ, Ռոսսելխոզբանկ, Վնեշեկոնոմբանկ և ՎՏԲ բանկ. Ճապոնիայի նոր պատժամիջոցները ՌԴ նկատմամբ

Տոկիոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ արդեն չորրոդ փաթեթն է ընդունել: Խոսքն այս անգամ սահմանափակումների մասին է ֆինանսական և էներգետիկ ոլորտներում: Այս պատժամիջոցներն ամենախիստն են Տոկիոյի սահմանած սահմանափակումների շարքում: Ճապոնիան այս անգամ պատժամիջոցներ է սահմանել Սբերբանկի, Գազպրոմբանկի, Ռոսսելխոզբանկի, Վնեշեկոնոմբանկի և ՎՏԲ  բանկի նկատմամբ:Ռիա-նովոստի գործակալությանն ասել են, որ պատժամիջոցների խստացման պատճառը Ուկրաինայի հարցում Կրեմլի վարած քաղաքականությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button