Միջազգային

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու կողմնակիցները ճնշում են կիրառում երկրի նախագահի վրա.Ալեքսեյ Պուշկով

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու կողմնակիցները զգալի ճնշում են կիրառում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա, կարծում է Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Ավստրիական «Դի պրեսսե» պարբերականում հրապարակված հարցազրույցում նա նշել է, որ քաղաքական մեծամասնությունից տարբերվող դիրքորոշում ունենալը Պորոշենկոյի համար  վտանգներ է պարունակում: Ըստ նրա ռազմաշունչ հռետորաբանությունից կարող է օգտվել Յուլիա Տիմոշենկոն, քաղաքական ասպարեզ վերդառնալու համար: «Նա ցինիկ քաղաքական գործիչ է և ամեն ինչ կանի իշխանության վերադառնալու համար», — ասել է Պուշկովը: Պատգամավորն ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է դադարեցնել զինված հակամարտությունը Ուկրաինայում, քանի որ քաղաքացիական պատերազմը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել:  Պուշկովը նաև նշել է, որ Եվրոպան շատ ավելի վաղ պետք է ազդեր Կիևի վրա, մարտերը դադարեցնելու և բանակցություններ սկսելու համար: Ըստ նրա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը մեծ արդյունքներ չի տա: «Եվրամիությունը վերջին պատժամիջոցներով բոլորովին սխալ ազդակներ հաղորդեց: Պարզ դաձավ, որ ինչ էլ անենք, միևնույնն է մեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն», -ասել է պատգամավորը, հիշեցնելով, որ Ուկրաինայում հրադադարի հաստատման պայմագիրը ստորագրվել է Ռուսաստանի ջանքերով: Պուշկովի խոսքերով պատժամիջոցները «խելամիտ չեն ցանկացած պարագայում, քանի որ արդյունքում երկու կողմն էլ տուժում են»:

Ցուցադրել ավելի
Back to top button