Նարեկ Հախնազարյանն ընդգրկվել է BBC-ի կարիերայի զարգացման ծրագրում


Անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վեց երիտասարդ երաժիշտների կազմում ընդգրկվել է BBC-ի Radio 3-ի New Generation Artists նախագծում: 1999-ին մեկնարկած նախաձեռնության մեջ Հախնազարյանը միակ հայազգի երաժիշտն է:
2014 — 2016 թթ համար նախատեսված այս նախագծի նպատակն է աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին իրենց կարիերայում նորանոր բարձունքների հասնելու համար. դա արվում է նախևառաջ «աշխարհի ամենախոստումնալից տաղանդներին» Միացյալ Թագավորությունում եթեր տրամադրելով:
New Generation Artists-ում ներառված երաժիշտներին կարելի է լսել նաև Radio 3-ի եթերում:
2014-16 New Generation Artists ծրագրում ընդգրկված երաժիշտներն են.
Արմիդա քառյակ– Լարային քառյակ (Գերմանիա)
Բենյամին Էփլ – Բարիտոն (Գերմանիա)
Ալեք Ֆրանկ Ջեմիլ – Գալարափող (Մեծ Բրիտանիա)
Նարեկ Հախնազարյան –Թավջութակ (Հայաստան)
Պավել Կոլեսնիկով – Դաշնամուր (Ռուսաստան)
Էսթեր Յու–Ջութակ (ԱՄՆ / Կորեա / Բելգիա)