ԿարևորՔաղաքական

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Հայաստան 2015 թվականի գարնանը (լրացված)

լրացվել է ժամը 18։02- ին

Արտակ Բասեղյան
«Ռադիոլուր»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Հայաստան 2015 թվականի գարնանը, լրագրողներին այսօր հայտնել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ նրա՝ այցը կրելու է պետական եւ  եկեղեցական բնույթ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կանցկացվի միջեկեղեցական եղբայրական աղոթք՝ ի հիշատակ Մեծ եղեռնի նահատակների։ Սրբազանը նշել է , որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վատիկանի միջև այսօր առկա  են ջերմ հարաբարերություններ: «Պապի այցելությունը Հայաստան հանգրվան է դառնալու հարաբերությունների ջերմացման ուղղությամբ»,- հավելել է նա: Համագործակցության շրջանակներում գործում են կրթական փոխանակման ծրագրեր: Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս 2-րդ պապը արդեն իսկ ճանաչել էր Մեծ Եղեռնը որպես ցեղասպանություն: Ֆրանցիսկ Պապը ևս ցուցաբերել է նման մոտեցում այս հարցի շուրջ:

Սեպտեմբերի 18-21 Մայր Աթոռում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացավ 5-րդ եկեղեցական- ներկայացուցչական ժողովը, որին ներկա էին 154 պատգամավորներ Նվիրապետական աթոռներից և թեմերից:  Այս հավաքի ընթացքում ընդունվեց ժողովի կանոնադրությունը, որը, ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի  դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան,ի ունի շրջադարձային նշանակություն, քանի որ կարգավորում է եկեղեցու գործունեությունը արդեն որպես համաեկեղեցական ինստիտուտ:

Ծիսական դավանաբանական հարցերի լուծումը վերապահված է արդեն եպիսկոպոսաց ժողովին, որի մոտակա հավաքը կանցկացվի նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռում: Ի թիվս այլ հարցերի՝ ժողովի օրակարգում է եղել Մեծ եղեռնի զոհերի հավաքական սրբադասման հարցը։

Անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո Արամ  Առաջինի՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարությանը, Արշակ սրբազանը կարծիք հայտնեց , որ նման քայլը լիովին արդարացված է։ Մայր Աթոռի դիվանապետը չբացառեց, որ Դեր Զորի Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցումը իսլամիստների յուրահատուկ պատասխանն էր Արամ Առաջինին։

Պատասխանելով լրագրողների հարցերցին՝ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտնեց, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կժամանի Հայաստան 2015 թվականիգարնանը: Ըստ նրա՝ այցը կրելու է ինչպես պետական, այնպես էլ եկեղեցական բնույթ՝ հաշվի առնելով Ֆրանցիսկոսի կագավիճակը որպես Վատիկան պետության ղեկավար և Կաթոլիկ եկեղեցու հովվապետ : Այցի շրջանակներում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կանցկացվի միջեկեղեցական եղբայրական աղոթք՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների։

Տեր Արշակ  եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս 2-րդ պապը արդեն իսկ ճանաչել էր Մեծ եղեռնը որպես ցեղասպանություն: Ֆրանցիսկոս պապը, ով համակրում է հայ ժողովրդին, ևս ցուցաբերել է նման մոտեցում, հավելեց Մայր Աթոռի դիվանապետը։

Ցուցադրել ավելի
Back to top button