Հասարակություն

ՀՀ քաղաքացիություն նպատակով անցյալ տարի ՀՀ նախագահին է դիմել 21 հազար անձ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՄԱԿ-ի փասխտականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր կազմակերպել են «Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում, պաշտպանություն. ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերի ներկայացում» խորագրով կլոր սեղան: Քաղաքացիություն չունեցող անձանց 60-ամյա կոնվենցիային Հայաստանը միացել է 1994 թվականին: Ամբողջ աշխարհում այսօր կա մոտ 10 միլիոն քաղաքացիություն չունեցող անձ: Քաղաքացիություն չունեցող անձինք ապրում են նաեւ Հայաստանում եւ այդ առումով իրավիճակը հարթելու մեխազիմներ մշակում է Ոստիկանությունը: Այս պահին օրինակ՝ պատրաստվում է համապատասխան օրենքի նախագիծ: 

Քաղաքացիություն չունենալու խնդիրն այսօր ավելի շատ առնչվում է մեր այն հայրենակիցներին, ովքեր փորձում են հաստատվել այլ պետություններում: Քիչ չեն դեպքերը, երբ նրանք տարիներ շարունակ ապրում են առանց կարգավիճակի եւ գրանցման՝ դրանով իսկ զրկվելով տարրական իրավունքներից: Չնայած, որ աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկացողների թիվը եւ այդ նպատակով անցյալ տարի ՀՀ նախագահին է դիմել 21 հազար անձ, բայց մեր դեպքում խնդիրն այլ է: Քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանում այլ պատճառներով են գրանցվում:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյան.«Այս պահի դրությամբ, որպես փաստաթուղթ ձեռք բերած անձինք կան 166 քաղաքացիություն չունեցող անձինք եւ 72 վավեր փաստաթուղթ ունեցող անձինք: Մեծ մասը ոչ թե պոտենցիալ քաղաքացիություն ոչւնեցող անձինք են: Դիմել են, օրինակ՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար միաժամանակ դիմել են այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու համար: Ընթացքում ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է, սակայն, նրանք չեն հասցրել ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն: Եկել են Հայաստան այս կամ այն պատճառներով, սակայն, չեն կարող վերադառնալ այն երկիր, որտեղ դիմել են քաղաքացիություն ձեռք բերելու համար»:

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի տրամարդրման ընթացակարգը, իրավունքները, պարտականությունները, փաստաթղթի վավերականության ժամկետը եւ այլ հարաբերությունները կարգավորելու նպատակով այժմ ստեղծվում է համապատասխան օրենքի նախագիծ: Սրանով նաեւ Հայաստանը կատարում է միջազգային Կոնվենցիայի պահանջները ասում է Մնացական Բիչախչյանը: Օրենքի նախագիծն, օրինակ՝ հուշում է, թե գործնական ինչ քայլեր պետք է արվեն քաղաքացիություն չունեցող անձանց թիվը կրճատելու համար: Անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացուցիչն ընտրեց նորածին երեխայի օրինակը, որը ինքնաբերաբար ստանալու է ՀՀ քաղաքացիություն:

«Եթե այս կամ այն կերպ ծնողների ծագման պետությունը երեխային չի շնորհում քաղաքացիություն ինչ է նշանակում սա: Անձը դառնում քաղաքացիություն չունեցող անձ: Այսինքն՝ ի ծնե երեխային մենք դարձնելով քաղաքացիություն չունեցող անձ, չինտեգրելով նշված պետությունում, չօժտելով նրան որոշակի իրավունքներ եւ պարտականություններ սահմանափակում ենք եւ շատ քիչ հնարավորություններ ենք ընձեռում նշված անձին, որպեսզի հետագայում ինտեգրվի պետությունում: ՀՀ-ն պարտավորված կլինի օրենքի սահմաններում շնորհելու քաղաքացիություն: Եվ նմանատիպ դրույթներ»:

Ամեն դեպքում երեխայի ծնողների համար սահմանվում է քաղաքացիություն ստանալու բարդ ընթացակարգ, քանի որ երեխայի քաղաքացիություն ձեռք բերելը դեռեւս չի նշանակում, որ ծնողը պարտադիր ձեռք է բերում քաղաքացիություն: Նշեմ, որ օրինագիծն արդեն ուղարկվել է շահագրգիռ պետական մարմիններին, բայց դեռ չի ուղարկվել կառավարություն, որն էլ հետագայում օրինագիծը պետք է ներկայացնի Աժ-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button