Հասարակություն

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ը համալրվել է եռաչափ թվայնացված սարքավորմամբ

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Կանանց 30 տոկոսն այսօր տառապում է կրծքագեղծի քաղցկեղով: Ըստ մասնագետների, մահերի թիվն անհամեմատ պակաս կլինի, եթե կանայք հետևեն առողջությանը՝ առաջնային համարելով մի քանի սկզբունքներ. կատարեն կրծքագեղծի ինքնազննում, ենթարկվեն կրծքագեղծի ամենամսյա ստուգման, ինչպես նաև տարիքային շեմից ելնելով՝ մամոգրաֆիկ ստուգման:

Այն կարծիքը, որ մամոգրաֆիկ ռենտգենային ճառագայթը վնասակար ազդեցություն ունի կնոջ առողջության վրա, այսօր հերքեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ նման թյուր կարծքի ձևավորումն և տարածումը մահացության ցուցանիշի ավելացման պատճառ կարող է դառնալ. ավելին՝ կրծքագեղծի քաղցկեղի երեք միջոցների՝ ինքնազննման, ամենամսյա բժշկի այցելության և մամոգրաֆիայի, համակցմամբ, քաղցկեղը հանարվոր է բավականաչափ վաղ հայտնաբերել և հիվանդների 90 տոոկսին բուժել հաջողությամբ:

Ըստ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմանադրամի հիմնադիրներից Ռիտա Պալյանի, կենտրոնը համալրվել է 3 D եռաչափ թվայնացված սարքավորմամբ, որի մանրակրկիտ հետազոտության և ճշգրտությամբ ախտորոշման արդյունավետությունը գերազանցում է նախորդներին:

«Չնայած սարքավորումների բարելավանը, որը կարող ենք զուտ նորագույն տեխնոլգիանների ձեռքբերում դիտարկել, հարկավոր է գիտակցաբար մոտենալ առողջության պահպանմանը»:

Նման հորդորով դիմեցին կանանց մասնագետները, հայտարարելով, որ հոկտեմբերի 10-ից՝ 20-ից 50 տոկոս զեղջ է գործելու կենտրոնի առաջարկվող առողջապահական ծառայություններում: Իսկ մինչ այդ, Խաչանուշ Հակոբյանը վիճակագրություն ներկայացրեց, որն այդքան էլ գոհացուցիչ չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button