ԿարևորՔաղաքական

Խնդրի լուծումը ազգերի ինքնորոշման սկզբունքն է. ֆրանսիացի խորհրդարանականները՝ Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Ժողովրդավարության ճանապարհն ընտրած Արցախը կարող է լավ օրինակ հանդիսանալ Ադրբեջանի համար, այսօր Արցախի Ազգային ժողովում հայտարարեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կալտենբախը։

Արցախի Ազգային ժողովում այս ամսվա ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականներին երկորդ անգամ ղին հյուրընկալում: Ընդամենը երկու շաբաթ առաջ այստեղ էին Ֆրանսիա- Արցախ բարեկամության շրջանակի անդամները` սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ: Սենատոր Կալտենբախը, ով Արցախում է երկորդ անգամ, 12 տարվա մեջ ժողովրդավարական գործընթացների առաջընթաց է նկատել: Այդ նույն համատեքստում էլ ֆրանսիացի սենատորը դիտարկում է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման ճանապարհը. այն պետք է հանգուցալուծվի խաղաղությամբ՝ հիմքում ունենալով պարզ և կարևոր մի սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման վրա։

Ֆրանսիացի սենատորը հուսով է, որ հոկտեմբերի Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայանալիք Սարգսյան- Ալիև հանդիպումն արդյունվետ կլինի։ Ֆրանսիացի քաղաքական գործիչը նաև կարծում է, որ բանակցություններում Ադրբեջանի նախագահը բավականին կարծր դիրքորոշում է որդեգրել և Ալիևին համոզելը հեշտ չի լինի, բայց առաջարկում է չհրաժարվել այդ մտքից, քանի որ խաղաղ կարգավորումն ավելի կարևոր է։

Մեկ այլ դիտարկում ֆրանսիացի սենատորից` ժողովրդավարության ճանապարհն ընտրած Արցախը կարող է լավ օրինակ հանդիսանալ Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ այն, որ Ֆրանսիայում Արցախի բարեկամների թիվն աճում է, ոչ միայն պատմականորեն ձևավորված լավ հարաբերություններով է պայմանվորված, այլ նաև նրանով, որ Արցախի դատը արդար է և հիմնված է այն արժեքների վրա, որ դավանում են երկու ժողովուրդները։

Ցուցադրել ավելի
Back to top button