Միջազգային

Խաղաղ բնակիչների զանգվածային հուղարկավորություն Դոնեցկում. Պաշտոնական Կիեւը հերքում է

Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցներում շրջանառվում է երեկ բացահայտված զարհուրելի մի փաստ.Դոնեցկի մոտակայքում տեղի է ունեցել խաղաղ բնակիչների զանգվածային  հուղարկավորություն: REN-TV-ն հայտնել է, թե անջատողականները հայտնաբերել են ուկրաինական զինուժի կողմից  սպանված մարդկանց  գերեզմաններ:

Մինչդեռ պաշտոնական Կիևը հերքում է. իրենց ենթակա ռազմական ուժերը աղաղակող այդ փաստի  հետ որևէ կապ չունեն: Այսօր պաշտոնական Մոսկվան նույնպես Ուկրաինայի հասցեին է մեղադրանքներ հնչեցրել՝ տեղի ունեցածն անվանելով Կիևի ռազմական հանցագործությունը: Փաստի հետաքննությամբ զբաղվելու է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Ռուսաստանի արտգործնախախարությունը միջադեպի հետաքննությանը մտադիր է ներգրավել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների փորձագետներին:

Ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն, Դոնեցկի շրջանի ածխահանքերից մեկի մոտակայքում փորված փոսում հայտնաբերվել է տարբեր տվյալներով 7  կամ 9 մարմին, սպանվածների ձեռքերը կապված են՝ թիկունքի հատվածում՝  հրազենային վնասվածք:

Ցուցադրել ավելի
Back to top button