Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Նյու Յորքում

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների
ղեկավարները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ է կատարվեցլ առաջիկայում կայանալիք
փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։ Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ է եղել: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության խորացման վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանն ու Տիտուս Կորլացեանը կարևորել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը և փոխգործակցության ակտիվացումը միջազգային կազմակերպությունների
շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան — Եվրոպական միություն հարաբերություններին։ Ռումինիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահ երկրների համատեղ ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև
Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար: Նախագահ Յահյագան ներկայացրել է Կոսովոյի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային գերակա մի շարք խնդիրների վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button