Միջազգային

Էբոլա, ահաբեկչություն, ռուսական ագրեսիա. գլոբալ անվտանգության գործոնները՝ ըստ Օբամայի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր բացելով ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովը հայտարարել է, որ աշխարհն այսօր գտնվում է «պատերազմի եւ խաղաղության խաչմերուկում», հայտնում է Բի Բի Սի- ն։

Գլոբալ անվտանգությունը վտանգող գործոններից նա համարել Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակը, Սիրայում եւ Իրաքում ահաբեկիչների դաժանությունը եւ «Եվրոպայում ռուսական ագրեսիան»։

Սակայն, Օբամայի խոսքով, ԱՄՆ պատրաստ է վերականգել Ռուսաստանի հետ լիարժեք համագործակցությունը, եթե նա փոխի Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունը։ «Եթե Ռուսաստանն ընտրի այն ուղին, որի վրա կանգնած էր սառը պատերազմից հետո, եւ որը ռուսաստանցի ժողովրդին բերեց բարգավաճում, մենք չեղյալ կհայտարարենք պատժամիջոցները եւ կողջունենք գլոբալ հիմնախնդիրների լուծման գործում Ռուսաստանի դերը»,- հայտարարել է Օբաման։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ երբեք չի կռվել եւ չի կռվի մահմեդականության դեմ։ Երբ ԱՄՆ- ում խոսք է գնում իսլամի մասին, ապա չի կարելի ասել «մեր եւ նրանց մասին, կա միայն մենք, քանի որ ԱՄՆ- ում ապրում են միլիոնավոր մահմեդականներ։ Այնպես որ, մենք հերքում ենք քաղաքակրթությունների բախման ցանկացած ենթադրություն»,- Օբամայի խոսքերն է մեջերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Բարաք Օբաման վստահ է, որ ծայրահեղականները մոլորվում են, երբ հավատում են կրոնական անընդհատ պատերազմին։ Նա նշել է, որ ապաբեկչական քարոզչությունն ազդում է երիտասարդների վրա՝ ստիպելով նրանց գնալ ուրիշ երկրներ, կռվել հանցագործների կողմից կամ դառնալ մահապարտ- ահաբեկիչներ։ «Մենք պետք է առաջարկենք այլընտրանքային տեսլական։ Սա նշանակում է միավորել տարբեր հավատի մարդկանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Ըստ նրա՝ սրա անկյունում պետք է դրվի բոլոր կրոնների հիմքում դրված սկզբունքը՝ ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես ցանկանում եմ քեզ հետ վարվեն։

Back to top button