Միջազգային

Բաքուն բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ Բունդեսթագի պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ Բունդեսթագի պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը գերմանացի օրենսդիրներին նամակ է հղել, որում նշվում է, թե Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և առանց Բաքվի իմացության այնտես մեկնելն անթույլատրելի է: Բունդեսթագից պատասխանել են, որ պատգամովերների այցը եղել է վերջիններիս նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ երեկվանից Մանֆրեդ Գրունդն ու Ալբերտ Վայլերը համալրերլ են պաշտոնական Բաքվի սև ցուցակը. նրանց մուտքը Ադրբեջան արգելված է:

Ցուցադրել ավելի
Back to top button