Սպորտ

Ադրբեջանը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը առաջին եվրոպական խաղերի ժամանակ

Ադրբեջանը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը՝ 2015 թվականին Բաքվում կայանալիք առաջին եվրոպական խաղերի ժամանակ: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնել է այդ երկրի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը, ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունն ու պատրաս տ է լուծել այցագրերի հետ կապված հարցերը:

Եվրոպական առաջին խաղերն անցկացվելու են հաջորդ տարվա հունիսի 12-ից 28-ը:Դրանց մասնակցելու է ավելի քան 6 հազար մարզիկ Եվրոպայի տարբեր ծայրերից:Բաքվում խաղերն անցկացնելու որոշումը կայացրել է Եվրոպական օլիմպիական կոմիտեն:Հայաստանը խաղերին մասնակցությունը պաշտոնապես չի հաստատել:

Ցուցադրել ավելի
Back to top button