Տնտեսական

«UNIDO»-ն կօգնի ՓՄՁ-ներին զարգացնելու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր նոր ծրագրի մեկնարկ է ազդարարվել: Ծրագիրը նպատակ ունի պահպանել և մեծացնել տեքստիլի և հագուստի արտադրության տեղական ձեռնարկությունների մասնաբաժինը ներքին շուկայում և նպաստել տարածաշրջանային և միջազգային շուկաներում Հայաստանի արդյունավետ ինտեգրմանը: Մասնավորապես ծրագիրն օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնելու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները՝ որակյալ և բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու նպատակով:

Հայկական շուկայում թուրքական ու չինական համեմատաբար ցածր  գներով ապրանքները խնդիրներ են ստեղծում  տեղական արտադրողների համար: Այս մասին նրանք մեկ անգամ չէ, որ  բարձրաձայնել են: Անհատ ձեռներեց  Ռուզաննա Դանիելյանը, ով կարի արտադրությամբ է զբաղվում Վանաձորում, այսօր կրկին այդ հարցն է բարձրացնում: Սա միակ  խոչընդոտը չէ գործարար կնոջ համար, նա անվերջ կարող է թվարկել խնդիրները՝ բարձր տոկոսադրուքյներով վարկեր, նոր շուկաների ներգրավոմւ, արտահանում, ներքին շուկայում պահանջարկի ու մշտական պատվերների  պակաս, տարբեր ցուցահանդեսների մասնակցության դժվարություններ:

«Փնտրտուքների մեջ են, ես ուզում եմ կազմակերպություններ գտնել, որոնք օգտակար կլինեն մեզ»:

Ռուզաննա Դանիելյանի փնտրտուքները նրան Վանաձորից Երևան էին բերել, տեղյակ էր,  մայրաքաղաքում  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի մեկնարկն է ազդարարվելու:  Ծրագիրն օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնեկու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները՝ որակյալ և բարձրաժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու նպատակով: ՄԱԱԶԿ-ի ծրագրերի զարգացման ր տեխնիկական համագործակցության տնօրինության ներկայացուցիչ Լամին Դհաոուին ընդգծում է՝ ծրագիրը ՀՀ կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունն է նախաձեռնել, նրան աջակցում է նաև ՌԴ-ը:

Ծրագրի տևողությունը երկու տարի է, կներդրվի մեկ մլն ԱՄՆ դոլար:  «Հավակնոտ նպատակներ ունենք և  խնդիր ենք դրել հասնել դրանց՝  վերկանգնել  Հայաստանի  դիրքրերը իրացման շուկաներում» Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց ու վստահեցրեց, որ ծրագիրը ճյուղի զարգացմանը կնպաստի, կներդրվի արտադրության ու կառավարման նոր մշակույթ.«Ծրագիրը հատկանշանակով  է նրանով, որ հիմնականում գործակցող կազմակերպությունները տեղական են լինելու»: Էկոնոմիկայի նախարարը վստահ է՝ ծրագիրը  կնպաստի ոլորտի զաևգացմանը:

Էկոնոմիկայի նախարարության  արդյունաբերության քաղաքականության  վարության պետ Արմեն Եգանյանը ևս խոստովանում  է, որ ոլորտն իր ողջ պոտենիցիալով չի զարգանում, սակայն, նաև նկատում է՝ վերջին տարիներին դինամիկ աճ արձանագրում է. «Վեց ամսվա տվյալներով թեթև արդյունաբերությունում, հագուստի արդյունաբերությունում մասնավորապես ունենք մոտ 42 տոկոս աճ»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության շրջանակներում թեթև արդյունաբերության զարգացմանը հատուկ ուշադրություն է  դարձնում:

Ցուցադրել ավելի
Back to top button