ԿարևորՔաղաքական

Ք. Լիչ. Խաղաղությունը ներառում է ցավոտ փոխզիջումներ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Մեծ Բրիտանիայի  դեսպան Քեթի Լիչը «Մեդիա» կենտրոնում այսօր անդրադարձել է Շոտլանդիայում կայացած հանրաքվեին, ինչը լավ առիթ էր լրագրողների համար զուգահեռներ անցկացնելու Արցախում 23 տարի առաջ կայացած հանրաքվեի հետ: Բազմաթիվ շոտլանդացիներ  դժգոհություն են արտահայտում  կայացած հանրաքվեից և նշում  են, որ դա չի արտացոլում շոտլանդացիների մեծամասնության իրական պատկերը: Նրանց  այս դժգոհությանն ի պատասխան  դեսպանը նշեց, որ  հանրաքվեն  հնարավորություն էր ժողովրդին արտահայտվելու, նրանք արտահայտվեցին:

Դժվար է ընդհանուր դասեր քաղել Շոտլանդիայում կայացած հանրաքվեից, քանի որ  ամեն դեպքի համար պետք է գտնվի իր լուծումը։ Որտեղ էթնիկական, կրոնական հարցեր կան, իհարկե բարդ է>,- ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի  դեսպան Քեթի Լիչը՝ պարզաբանելով, որ Շոտլանդիայում ստացվեց  հանրաքվե անցկացնել, քանի որ արդյունքն ընդունելու ընդհանուր համաձայնություն կար և հիմնված էր խաղաղության վրա։

Հյուսիսային Իռլանդիան և Ուելսը նույնպես պետք է ունենան վերանայված իրավունքներ, նշեց դեսպանը՝ պարզաբանելով՝  Հյուսիսային Իռլանդիայի դեպքում գործում է «բարի ուրբաթի»  համաձայնագիրը, որով հստակեցվում է, որ եթե այդ երկիրը որոշի հանրաքվե անցկացնել, ապա որոշումը  ընդունելի կլինի, սակայն տեղում ապրող երկու համայնքներն ունեն հակասական մոտեցումներ, թե ինչպես են ուզում կազմակերպել իրենց ապագան և դրա համար երկու համայքներն էլ հասկանում են, որ պետք է ժամանակ անցնի:

Այնպես ո՝ր յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը. Ղարաբաղյան խնդրում ևս առանցքային պետք է լինի քաղաքական արդյունքներն ընդունելու համաձայնությունը, ասաց։ Ինչևէ  Արցախը հանրաքվե անցկացրել է երկու տասնամյակ առաջ, ինչը, սակայն,  չի ընդունում  Ադրբեջանը։ Որպես Մեծ Բրիտանիայի դեսպան ի՞նչ կոչ և հորդոր ունի Քեթի Լիչը Ադրբեջանի իշխանություններին։ «Այսպիսի արտահայտություն կա. դու խաղաղություն ես կնքում ոչ թե բարեկամի, այլ թշնամուդ հետ: Իմ կոչը Ադրբեջանին նույնն է, ինչ իմ կոչը Հայաստանին, երկու նախագահներին կոչ եմ անում պահպանել խաղաղություն և անկեղծորեն, ազնվորեն բանակցել խաղաղության շուրջ, որովհետև դա այն է, ինչ երկու երկրների ժողովուրդները ցանկանում են: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է ժողովուրդներին պատրաստել այդ խաղաղությանը, ինչը ներառում է, այո, ցավոտ խոսակցություն փոխզիջումների մասին»։

Մեծ Բրիտանիայի դեսպանը, իհարկե, զերծ մնաց կոնկրետ կոչ ուղղել Ադրբեջանին, փոխարենը՝ դատապարտեց Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու «Իսլամական պետության» գործողությունը:  Հիշեցնեմ՝ Դեր Զորի եկեղեցի -հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեր Զորի անապատներում զոհված բազմաթիվ  հայերի մասունքները։ «Ցավում եմ  օրեր առաջ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցում կատարված պայթյունի համար: Դա մեծ ողբերգություն էր։ Սիրիայում նման դեպքերի թիվը օր օրի շատանում է: Ի մ մտահոգությունն այն է, որ վտանգված է կրոնական փոքրամասնությունների ու  Սիրիայում ապրող ժողովուրդների անվտանգությունը: Միջազգային հանրությունը փորձում է գտնել հնարավոր կիրառելի ռազմավարություն այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Քեթրին Լիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button