Միջազգային

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները կոչ են անում վերանայել քվեարկության արդյունքները

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները կոչ են անում վերանայել քվեարկության արդյունքները, նշելով, որ ձայների հաշվարկի ժամանակ խախտումներ են եղել, տեղեկացնում է Գարդիանը: Արդեն տասնյակ հազարավոր շոտլանդացիներ համացանցում խնդրագրեր են ստորագրել: Իրենց մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ ընտրակեղծիքները փաստող լուսանկարներ ու տեսանյութեր ունեն, որոնք հասանելի են համացանցում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հանդես են եկել մեղադրանքները հերքող հայտարարությամբ, սակայն սոցիալական ցանցերում գնալով ավելի մեծ տարածում են գտնում խախտումների մասին պատմող նյութերը: Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սելմոնդը հայտարարել է, որ շոտլանդացիներին խաբել են: Ըստ նրա Լոնդոնը Շոտլանդիային համոզել է անկախության դեմ քվեարկել, աղմուկ ստեղծելով նոր լիազորությունների տրամադրման շուրջ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացվեց, որի արդյունքների համաձայն  տարածաշրջանի բնակիչների 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն: Դեմ էր 45 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button