Մշակույթ

Մեկնարկում է «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության փառատոնը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 26-28 արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության ու բարբառների պահպանության մրցույթ-փառատոնը, որին կմասնակցեն 32 հեքիաթասացներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր բնակավայրերից: Տարիքային որևէ սահմանափակում չկա: Անցյալ տարի ամենակրտսեր հեքիաթասացը 6 տարեկան էր, ավագը՝ 90:

Այս շաբաթավերջին Հ. Թումանյանի թանգարանի շեմին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության ու բարբառների պահպանության մրցույթ-փառատոնը։ Բարբառների պահպանումը հեքիաթների միջոցով յուրահատուկ ազգապահպան քայլ է, որն ավանդաբար իրականացվում է սկզբից մարզային, այնուհետև եզրափակիչ փուլերով: Ի դեպ՝ որևէ տարիքային սահմանափակում չկա, նշում է  Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ղեկավարՄարինե Ասատրյանը։

Հաղթողներին որոշում է մասնագիտական ժյուրին, որը հաշվի է առնում հեքիաթի բովանդակությունը և ներկայացման ձևը: Ամեն մի ներկայացման տևողությունը չպետք է գերազանցի 5-6 րոպեն։ Զարմանալի է, բայց փաստ. այսօր էլ նոր հեքիաթներ են ծնվում ու պատմվում տարբեր տարիքի հեքիաթասացների կողմից: Ինչպես և Թումանյանի օրոք, դրանք գրի էն առնվում և հրապարակվում։

Առանձին մրցույթ է անցկացվում և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցած տարի փառատոնին մասնակցել են մեր երկրում տարբեր երկրների դեսպանները, որոնք հատվածաբար իրենց մայրենիով ներկայացրել են «Բարեկենդան» հեքիաթը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button