ԿարևորՄիջազգային

Թուրքիան միջուկային զենք է մշակում, պարզել է գերմանական հետախուզությունը

Հնարավոր է Թուրքիան աշխատում է սեփական միջուկային զենքի վրա, գրել է գերմանական Die Welt- ը՝ հենվելով գերմանական հետախուզության աղբյուրների վրա։

Հոդվածում նշված է, որ նման տեղեկություններ են պարունակվում Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության տեղեկատվական բյուլետենում, որը նախատեսված է պետական սահմանափակ գործիչների համար։ Ըստ գերմանական հետախուզության՝ դեռ 2010 թվականին վարչապետ Էրդողանը հանձնարարել էր ուրանի հարստացման սարքավորումներ ստեղծել։ Այլ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան արդեն ունի բավականին թվով ցենտրիֆուգներ, որը, ենթադրվում է, ստացել է Պակիստանից։

Ըստ երեւույթին՝ Թուրքիայի համար օրինակ է եղել Իրանը։ Թեհրանի օրինաըով վերջին տարիներին Անկարան ատոմի խաղաղ նպատակներով օգտագործման մեծածավալ ծրագիր է նախաձեռնել։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ թուրքական աճող տնտեսությունը մեծ էլեկտրաէներգիայի կարիք ուներ։ Die Welt- ը նշում է, որ 2011- ին Անկարան ռուսական «Ռոսատոմի» հետ 15 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Անթալիայից 300 կմ հեռավորության վրա Միջերկրական ծովի ափին ռեակտորային համալիր կառուցելու համար։ Երկու տարի հետո նմանատիպ պայմանագիր, արդեն 17 մլրդ դոլարի, կնքվել է ֆրանս- ճապոնական կոնսորցիումի հետ։

«Սակայն նման պայմանագրերի համար ամենամեծ հետաքրքրություն հարուցում է այն, ինչը դրանում չի գրված։ Սովորաբար երբ ընկերությունները կառուցում են ռեակտորներ, նրանք համապատասխան կառավարությանը պարտավորություն են տալիս այդ ռեակտորը շահագործել 60 տարի, ինչպես նաեւ տրամադրել ուրան եւ օգտագործված վառելիքը դուրս բերել ԱԷԿ- ից»,- նշել են հոդվածի հեղինակները։

Եվ ռուսական «Ռոսատոմը» եւ ֆրանս- ճապոնական կոնսորցիումը «թուրքական կողմից առաջարկել են դա, սակայն Թուրքիան երկու դեպքում էլ հրաժարվել է պայմանագրում ամրագրել միջուկային վառելիքի մատակարարումը եւ բեռնաթափումը՝ նշելով, որ կողմերը կկարգավորեն այս հարցն առանձին ավելի ուշ»։

Լրագրողը սրանից հետեւություն է անում, որ «թուրքական ղեկավարությունը ցանկանում է իր ձեռքում պահել ատոմային ծրագրի այս տարրերը, քանի որ դրանք միջուկային զենք ստանալու ցանկություն ունեցող պետության համար ունեն որոշիչ նշանակություն»։

Ցուցադրել ավելի
Back to top button