Քաղաքական

Բ. Սահակյան. Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Ֆիլիպ Կալտենբախին։

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի կարեւոր դերակատարությամբ, այնտեղ հայկական մեծ համայնքի առկայությամբ եւ Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի ընդգծված բարեկամական վերաբերմունքով:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման մեջ եւ պատրաստ է անել հնարավորն այս ուղղությամբ: Որպես փոխգործակցության կարեւոր ուղղություն՝ երկուստեք նշվել է խորհրդարանական կապերի զարգացումը եւ դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button