ԿարևորՀասարակություն

Արամ Առաջինը խստորեն դատապարտում է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը

Մեծի Տանն Կիլիկիոկաթողիկոս Արամ Առաջինը, ով հովվապետական այցով գտնվում է Հունաստանում, խստորեն դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Ըստ Վեհափառ Հայրապետին հասած տեղեկությունների` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված եկեղեցու, կից գործող թանգարանի ու համալիրի պայթեցումը ծրագրավորված ոճիր էր,-հաղորդում են Կիլիկիո կաթողիկոսությունից:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին և Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը, ըստ մեզ, բարբարոսական արարք է: Այդ ոճիրի հետևում կանգնածները թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը` որպես Հայոց ցեղասպանության նահատակների սրբավայր, հնարավոր չէ ոչնչացնել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից»,-ասել է Արամ Առաջինը: Նշենք՝ Նորին Սրբությունը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսի հետ, որի ընթացքում անդրադարձ են կատարել Դեր Զորի եկեղեցու ավերմանը: Վեհափառ Հայրապետը վերջիններիս կոչ է արել խստորեն դատապարտել այդ հանցագործությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button