Միջազգային
ԱՄՆ «Իսլամական պետություն» կազմակերպության դիրքրեին օդային հարվածներ է հասցրել


ԱՄՆ և նրա դաշնակիցներն այսօր Սիրիայի տարածքում օդային հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» կազմակերպության դիրքրեին: Պենտագոնի ներկայացուցչը հայատարերլ է, որ հարվածներն իրականացվում է Տոմագավք տիպի հրթիռակոծիչների միջոցով:
Ֆրանսիան Սիրիայի տարածքում չի մասնակցի «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինների դիրքերին ուղղված ավիահարվածներին, գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին: «Իրաքում մենք աջակցում ենք օդային հարվածներին, Սիրիայում օգնում ենք ընդդիմությանը: Այդպիսին է մեր դիրքորոշումը, և այն չի փոխվում»,-հայտարարել է Ֆաբիուսը: