Միջազգային

Սամանտա Փաուեր.ԱՄՆ-ն Իրաքում և Սիրիայում օդային հարվածներ հասցնելու իրավական հիմքեր ունի

ԱՄՆ-ն առանց ՄԱԿ-ի բանաձևի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» կազմակերպության դիրքերին օդային հարվածներ հասցնելու իրավական հիմքեր ունի, ABC News հեռուստակայանի երթերում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

«Իրաքցիները միջազգային հանրությանը խնդրել են  օգնության գալ պաշտպանության հարցում  ոչ միայն Իրաքում, այլև անվտանգություն ապահովել այլ երկրներում: Իհարկե նրանք նկատի ունեն Սիրիան: Այսինքն, նրանք միջազգային հանրությանը հավաքական պաշտպանության կոչով են դիմել: Հետևաբար կարծում ենք, որ եթե մեր երկրի նախագահը ընդունի համապատասխան որոշում, մենք դրա համար իրավական հիմքեր ունենք», -ասել է նա:

Ըստ Փաուերի, ԱՄՆ-ն օդային հարվածների համար ՄԱԿ-ի բանաձևի կարիքը չունի, որի վրա վետո կարող է դնել Ռուսաստանը: Նա նաև նշել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները  Միացյալ Նահագները միայնակ չի իրականացնի: «Իմ կանխատեսմամբ, եթե նախագահը օդային հարվածների վերաբերյալ որոշում կայացնի, մենք դա միայնակ չեն անի», — հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button