«Օր՝ առանց խախտումների». ակցիայի նպատակը վարորդների իրավագիտակցության բարձրացումն է


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 24-ից յուրաքանչյուր տասը օրը մեկ Ավտովարորդների պաշտպանության Լիգայի անդամները հայտարարելու են «Օր՝ առանց խախտումների»: Նրանք վարորդներին հորդորել են առավել զգոն լինել, զիջել միմյանց՝ դրանով իսկ թեկուզ մեկ օրով նվազեցնել արագաչափերի և տեսախցիկների խախտումներն արձանագրող «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտները:
Ոչ թե բողոքի ակցիաներով, այլ՝ վարորդների իրավագիտակցության բարձրացմամբ, մեր քաղաքում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր խմբեր տարբեր կերպ են իրենց բողքի ձայնը բարձրացանում: Ավտովարորդների պաշտպանության Լիգայի անդամներն օրինակ սեպտեմբերի 24-ից յուրաքանչյուր տասը օրը մեկ հայտարարելու են «Օր՝ առանց խախտումների»:
Նպատակը՝ արագաչափերի և տեսախցիկների խախտումները արձանագրող «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտները թեկուզ մեկ օրով նվազեցնելն է: Ավտովարորդների պաշտպանության Լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասում է, որ օրը պատահական չեն ընտրել. «Ինչու ենք ընտրել հոկտեմբերի 24-ը: Ցանկանում ենք 2015թ ապրիլի 24-ին՝ Եղեռնի հարյուր ամյակի նախաշեմին, Ծիծեռնակաբերդ գնանք առանց ժողովրդին չքավորության մղող բիզնեսի»:
Ավտովարորդների այս խումբը գոհ է ճանապարհային ոստիկաններից, հենց այս տրամաբանությամբ էլ ցանկանում են, որ արագաչափերի և տեսախցիկների խախտումներին հետևի ոչ թե մասնավոր ընկերությունը, այլ՝ պետական որևէ մարմին, ասենք, ճաապարհային ոստիկանությունը: Ավտովարորդների պաշտպանության Լիգայի իրավական ծառայության ղեկավար Մկրտիչ Մուրադյան
«Մենք գտնում ենք, որ եթե պետությունը դառնա լիարժեք սեփականատեր և ունենա ներելու իրավունք, ապա վարորդներին հնարավորություն կտրվի վարորդներին ժամանակի ընթացքում բարձրացնել իրավագիտակցությունը, որով կխուսափեն այդ խախտումներից: Մենք բարիկաադների հակառակ կողմում չենք, մեր նպատակը անվտանգ երթևեկության կազմակերպումն է»:
Բանախոսները ՃՈ ևս հորդորում են անում միանալ իրենց նախաձեռնությանն ու վարորդներին կոչ անել մեքենա վարելիս առավել ուշադիր լինել և հնարավորինս քիչ խախտումներ կատարել: