Հասարակություն

«Օր՝ առանց խախտումների». ակցիայի նպատակը վարորդների իրավագիտակցության բարձրացումն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 Սեպտեմբերի  24-ից յուրաքանչյուր տասը օրը մեկ  Ավտովարորդների պաշտպանության Լիգայի անդամները հայտարարելու են «Օր՝ առանց խախտումների»: Նրանք վարորդներին հորդորել են առավել զգոն լինել, զիջել միմյանց՝ դրանով իսկ թեկուզ մեկ օրով նվազեցնել արագաչափերի և տեսախցիկների խախտումներն  արձանագրող «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտները:

Ոչ թե բողոքի ակցիաներով, այլ՝ վարորդների իրավագիտակցության բարձրացմամբ, մեր քաղաքում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր խմբեր տարբեր կերպ են իրենց բողքի ձայնը բարձրացանում:  Ավտովարորդների պաշտպանության Լիգայի անդամներն օրինակ սեպտեմբերի 24-ից յուրաքանչյուր տասը օրը մեկ հայտարարելու են «Օր՝ առանց խախտումների»:

Նպատակը՝ արագաչափերի  և տեսախցիկների խախտումները արձանագրող «Սիքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտները թեկուզ մեկ օրով նվազեցնելն է: Ավտովարորդների պաշտպանության Լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասում է, որ օրը պատահական չեն ընտրել. «Ինչու ենք ընտրել հոկտեմբերի 24-ը: Ցանկանում ենք 2015թ ապրիլի 24-ին՝  Եղեռնի հարյուր ամյակի նախաշեմին, Ծիծեռնակաբերդ գնանք առանց ժողովրդին  չքավորության մղող բիզնեսի»:

Ավտովարորդների այս խումբը գոհ է ճանապարհային ոստիկաններից, հենց այս տրամաբանությամբ էլ  ցանկանում են, որ արագաչափերի  և տեսախցիկների խախտումներին հետևի ոչ թե մասնավոր ընկերությունը, այլ՝ պետական որևէ մարմին, ասենք,  ճաապարհային ոստիկանությունը:  Ավտովարորդների պաշտպանության Լիգայի իրավական ծառայության ղեկավար Մկրտիչ Մուրադյան

«Մենք գտնում ենք, որ եթե պետությունը դառնա լիարժեք սեփականատեր և ունենա ներելու իրավունք, ապա վարորդներին հնարավորություն կտրվի վարորդներին ժամանակի ընթացքում բարձրացնել իրավագիտակցությունը, որով կխուսափեն այդ խախտումներից: Մենք բարիկաադների հակառակ կողմում չենք, մեր նպատակը անվտանգ երթևեկության կազմակերպումն է»:

Բանախոսները ՃՈ ևս հորդորում են անում միանալ իրենց նախաձեռնությանն ու  վարորդներին կոչ անել մեքենա  վարելիս առավել  ուշադիր լինել  և հնարավորինս քիչ խախտումներ կատարել:

Ցուցադրել ավելի
Back to top button