Պուտինը մտադիր է մասնակցել G 20- ին


Ռուսաստանի նախագահ մտադրի է մասնակցել «Մեծ 20»- ի գագաթաժողովին: Ինչպես հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահը շարունակում է պատրաստվել հանդիպմանը, որը կայանալու է նոյեմբերին ավստրալական Բրիսբենում:
Երեկ Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը պարզաբանել է, որ G20-ի երկների ղեկավարների կարծիքները գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ կիսվում են:Դիվանագետն ասել է, որ ինքն ուսումնասիրել է քսանյակի երկներների կարծիքները, և շատերը անհրաժեշտ են համարում հանդիպմանը Պուտինի ներկայությունը։ Բիշոփն ընդգծել է, որ այդ պատճառով Ռուսաստանի նախագահին ուղարկված հրավերը չեղյալ հայտարարել չի կարող:
Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամի համատեքստում վատթարացած Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների պատճառով Ռուսաստանը դուրս էր մնացել G7- ի ձևաչափից: