Հասարակություն

Համաժողովը տեղեկատվական փայլուն հարթակ է, ասում են Սփյուռի ԶԼՄ ներկայացուցիչները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստան- Սփյուռք» համաժողովի շրջանակներում օրերս տեղի ունեցավ նաև «Լրագրողների համահայկական 7- րդ համաժողովը», որի արդյունքներն են Մամուլի ազգային ակումբում այսօր ամփոփել հայկական Սփյուռքի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Ես արդեն 4-րդ անգամ եմ մասնակցում այս համաժողովներին: Մասնակիցների թիվը գրեթե չի փոխվում, ամեն տարի հավաքվում, նույն հարցերի մասին խոսում ենք, բայց գրեթե ոչինչ չի  փոխվում»,- ասում է Չեխիայում լույս տեղնող «Օրեր» պարբերականի գլխավոր խմբագիր  Հակոբ Ասատրյանը։ Ըստ նրա՝ լրագրողական համաժողովների ամենաօգտակար  կողմը, թերևս, մարդկային շփումներն են, որոնք հետագայում երբեմն նաև գործնական համագործակցության են վերածվում։

Սփյուռք- Հայաստան համաժողովները չափազանց բարձր է գնահատում Նյու Յորքի «Սփյուռքի ձայն» հեռուստահանդեսի տնօրեն Կարինե Քոչարյանի: «Երեք օրում հրաշքներ չեն կարող լինել։ Էականն այն է, ինչ հաջորդում է այդ հանդիպումներին»,- ասում է նա։ «Եթե մենք չհավաքվենք կլճանանք ու կպասիվանանք: Այս հավաքները մեզ սթափեցնում ու արթնացնում է : Մենք գնում ենք ու սկսում նոր թափով աշխատել»։

Տեսակետների որոշ տարբերություններով հանդերձ՝ Սփյուռքի հայկական լրատվամիջոցների հանդիպմանը ներկա բոլոր ներկայացուցիչները համակարծիք էին մեկ բանում. «Նման միջոցառումները նաև փայլուն տեղեկատվական հարթակ են համահայկական բոլոր լրատվամիջոցների համար: Որևէ այլ համահայական միջոցառում միմյանց խնդիրներին ծանոթնալու  նման հնարավորություն չի տալիս»։

Ցուցադրել ավելի
Back to top button