Թուրքիան պետք է հանդես գա Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը դատապարտող հայտարարությամբ. Վիգեն Սարգսյան


Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, պետք է հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները ականապատել և պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, որոնք զոհվել են Օսմանական կայսրության կողմից ծրագրված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչդեռ այն չի ճանաչվել և չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»: