Միջազգային
Ամուրի վագր. քաղաքականություն անգամ մանկական եթերաժամին


Մոսկվայում կայացել է «Բարի գիշեր, երեխաներ» հանրահայտ հաղորդման նոր հերոսի շնորհանդեսը: 50 տարի շարունակ ռուսական եթերից երեխաներին ողջունած Ստեպաշկային, Ֆիլյային և Խրյուշային միանում է Մուր անունով ամուրյան կամ ամուրի վագրը:
Թեկնածուները շատ են եղել՝ գայլ, ձիուկ, կապիկ և այլ, սակայն ընտրությունը կանգ է առել նախագահ Վլադիմիր Պուտինի հուշած գաղափարի վրա: