Քաղաքական

Շուշիի հայաթափման Ադրբեջանի վերջին փորձերը՝ փաստերով

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Քսանվեց տարի առաջ այս օրերին ադրբեջանական իշխանությունները հրահրեցին Շուշիից քաղաքի բնիկ տերերի վերջին մնացորդների արտաքսումը: Այդ իրադարձություններին և դրանց գնահատականին էր նվիրված Շուշիում հրավիրված մամուլի ասուլիսը: Այն նախաձեռնել էր «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը: Ի դեպ Հարությունյանների ընտանիքը ևս տեղահանվողների շարքում էր:

Պատմաբան, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությույնյանը կարծում է, որ Շուշին միշտ առանցքային դեր է ունեցել մեր տարածաշրջանում տեղի ունեցած ազգամիջյան բախումների ընթացքում: Արդեն խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանություններն արեցին ամեն ինչ, որ քաղաքից ջնջվի հայկական շունչը, ոչնչացվեցին ոչ միայն ճարատարապետական հուշարձանները, այլև հայկական գերեզմանոցները:

Կրթության, մշակույթի և սոցիալակն բնագավառում խտրական վերաբերմունքը հասցրեց նրան, որ 1988 թվականին Շուշիում ընդամենը 2000 հայ էր ապրում: Բայց նրանք էլ դարձան ադրբեջանակն անհանդուրժողականության զոհը, ինչպես Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում ապրող հայերը: Բացահայտ բռւոթյունների առաջին ալիքը 1988 թվականի մայիսին էր, երբ հայերը ազատվեցին աշխատանքից, նրանց նույնիսկ արգելեցին գնումներ կատարել շուկայից ու խանութներից:

Շուշիի իրադարձություներն ավելի հանրաճանաչ դարձնելու և ադրբեջանական քարոզչության թեզերը հերքելու համար մոտ 8 տարի առաջ «Կաճառ» գիտական կենտրոնը սկսել է քարոզչական աշխատանքը, փաստերի հավաքագրումը: Այդ աշխատանքի արդյունքում ստեղծվել « Փաստեր 20-րդ դարի 80-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին հայերի հանդեպ Ադրբեջանական ԽՍՀ վարած էթնիկ զտումների և ահաբեկչական քաղաքականության վերաբերյալ ժողովածու»- ն։

Ժողովածուն կազմված է երկու մասից։ Առաջինում շուշեցիների վկայություններն են , նրաց դիմումները իրավապահ մարմիններ իրենց հանդեպ բռնությունների մասին, «Գթություն » հիմնադրամի հարցումների արդյունքները, որ արվել են 1988 թվականին: Կան հրապարակումներ ժամանակի մամուլից, ներկայացված են նաև ադրբեջանական տեսակետները: Նյութերի մի մասը տրամադրել են առանձին անհատներ, ովքեր ժամանակին զբաղվել են հայ փախստականների հարցերով:

Երկրորդ մասում Շուշիի իրադարձություններին զուգահեռ Ստեփանակերտում տեղի ունեցած դեպքերն են, որոնք Ադրբեջանական քարոզչամեքենան առայսօր ներկայացնում է, որպես Շուշիի իրադարձություների նախերգանք։ Աչնինչ Շուշիի իրադարձությունները, ըստ պատմաբանի, Արցախյան շարժմանը հետևած առաջին էթնիկական զտումների շարքում պետք է դիտարկել: Ադրբեջանն այդ քաղաքականության կրողն է առայսօր և կմնա նաև հետագայում:

Փաստագրական ժողովածուն լույս է տեսել 250 օրինակով, այն ռուսերենով է, ավելի շատ նախատեսված օտար ընթերցողի համար:Կազմողները կարծում են, որ գիրքը պետք է իր տեղն ունենա Արցախի օտարերկրյա ներկայացուցչություններում: Հետագայում պատրաստվում են այն լրամշակել և ավելի հասանելի դարձնել հայ և օտար հանրությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button