Պաշտոնական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ անկախության օրվա առթիվ. ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներեքերորդ տարեդարձի առթիվ:

Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը:

Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ՝ իր արժանի տեղը  զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Այսուհետ ևս մենք հաստատակամ ենք իրականացնելու  հետևողական քայլեր՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր  ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին:

Հարգելի հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ ձեզ՝ յուրաքանչյուրիդ, անձնական երջանկություն և բարեկեցություն»:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button