23- ամյա անկախ Հայաստանը հաջողակ երկրների սանդղակում


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ի՞նչ է ստացել Հայաստանի Հանրապետությունն իր անկախության 23 տարիների ընթացքում: Ըստ գործող միջազգային մի շարք վարկանիշերի՝ 177 երկրների շարքում առկա աշխարհաքաղաքական իրավիճակում մեր երկիրը որոշ չափանիշներով հետխորհրդային տարածքում շահեկան դիրքերում է, փաստում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Մասնավորապես աշխարհի հաջողակ երկրների ցուցակում մենք զբաղեցնում ենք 104-րդ տեղը, գործունակության առումով Հայաստանը 101-րդ հորիզոնականում է, բարեկեցության առումով թեպետ մեր երկիրը 95-րդ տեղում է, այնուամենայնիվ այս ցուցանիշով Հայաստանը հետ է նախկին խորհրդային երկրներից՝ սոցիալ-տնտեսական խնդիրների և շրջափակման պայմաններում:
Ըստ հոգեբան Աննա Բադալյանի՝ մեր երկիրն առանձնանում է իր կամային հատկանիշներով, ազգային առանձնահատկություններով: 23 տարեկան Հայաստանի Հանրապետությունը բավականին կայացած երիտասարդ պետություն է։
Հիմնական դժվարությունները պայմանավորված են տնտեսության թերի վիճակով, ինչը անդրադառնում է թե սոցիալական վիճակի, թե գործարարության զարգացման պայմանների վրա : Ապագայի առումով հոգեբանը լավատես է։