Միջազգային
Մեկ օրում 45 հազար սիրիացի քուրդ է հատել թուրք- սիրական սահմանը


Մոտ 45 հազար սիրիացի քրդեր են մեկ օրում անցել Թուրքիայի սահմանը՝ փախչելով «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, CNN Turk- ին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Նախօրեին մի քանի հարյուր սիրացիներ են եկել Շանլիուրֆա շրջանի մոտ թուրք- սիրական սահման՝ փրկվելով ԻՊ- ի գրոհայինների եւ քրդական ինքնապատպանական «փեշմերգայի» միջեւ բախումներից։ Թուրք սահմանապահները արցունքաբեր գազ են օգտագործել, իսկ ժանդարմերիան փախստականներին հայտնել է, որ չի կարող Թուրքիա թողնել բոլոր փախստականներին։ Բողոքավորներին հնարավոր է եղել հեռացնել սահմանից, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։
Ավելի ուշ՝ սահմանային կետում հնարավոր է եղել ապահովել փախստականների մուտքը։