Հասարակություն

Հայկական ԶՈւ- ն քննությունը պատվով հանձնեց, սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ ասել է Սեյրան Օհանյանը

Հայաստան –Սփյուռք 5-րդ համաժողովովի ավարտից հետո Սփյուռքի կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն այսօր այցելել են պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու նախարար Սեյրան Օհանյանի եւ բանակի ղեկավարության հետ։

Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ է Հայաստանն ուժեղ և անպարտելի, ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած մարտահրավերները: Հակիրճ ներկայացնելով բանակաշինության փուլերն ու առաձնահատկությունները, զինված ուժերի ձեռքբերումներն ու խնդիրները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ այսօր ազգային ու միջազգային երաշխիքները լիարժեք հնարավորություններ են ստեղծում, որպեսզի հայ զինծառայողները գերազանց կատարեն իրենց առջև դրված խնդիրները` անկախ հանգամանքից, որ հակառակորդն իր անհեռատես գործելակերպով անընդհատ փորձում է սրել իրավիճակը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր նաև ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակների, սպառազինության նմուշների ցուցադրություն:

Լուսինե Վասիլյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկման ժամանակ

Ցուցադրել ավելի
Back to top button