Հասարակություն

Անահիտ Բախշյանը կողմ է պարտադիր 12- ամյա կրթությանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում պարտադիր կրթությունը ներկա 9- ամյայի փոխարեն դառնում է 12- ամյա։  Ի՞նչ կտա այս նոր համակարգը մեր կրթական ոլորտին: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է, որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդներին  միջնակարգ կրթություն ստանալու տարիներին կողմնորոշվել իրենց հետագա մասնագիտության հարցում, դպրոցում մտածել  ապագայի մասին:

Երեխան իրեն ճանաչելով պետք է մեծանա, կարծում է Անահիտ Բախշյանը և հավելում, այդ հարցում դպրոցը պետք է կանգնի նրա կողքին:  Մասնագիտության ընտրության հարցում ոչ թե ծնողները պետք է ուղղորդեն երեխային, այլ աշխատաշուկան: Պատրադիր 12-ամյա կրթության նպատակներից մեկն էլ մասնագիտական կողմոնրոշմամբ կրթության ապահովումն է։

Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է համընդհանուր ներառական կրթությանը։ Տավուշի մարզում արդեն 4 տարի է բոլոր դպրոցներն անցել են այս համակարգին, սակայն այդ դպրոցներում Անահիտ Բախշյանի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  դասավանդում են ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներ, դրա պատճառով էլ մանկավարժական համալսարան դիմողների թիվը նվազել է:

Այսօր դպրոց են ընդունվում տնօրենների ծանոթ- բարեկամները: Անահիտ Բախշյանը հուսով է, որ կադրային այս խնդիրները կլուծվեն, եթե անցում կատարվի պարտադիր 12-ամյա կրթությանը եւ հետևեն կառավարության հաստատած կարգերին։

Անահիտ Բախշյանը նաեւ պաշտպանում է շրջանառության մեջ դրված պարտադիր զինապարտությամն մասին օրենքի նախագիծը։ Ըստ դրա՝ 18 տարեկանը լրացած բոլոր պատանիները պետք է ծառայեն բանակում։ Այս նախագիծն ունի իր հիմնավորումները: Շատ երիտասարդներ մագիստրատուրան ավարտելուց  անմիջապես հետո դիմում են ասպիրանտուրա՝ խուսափելով ծառայությունից և դա այն դեպքում, երբ աղջիկներն ուսման մեջ ավելի փայլուն են:  Այսպիսի մտածելակերպն էլ հարվածում է մեր պետական անվտանգությանը։

Անահիտ Բախշյանը համաձայն չէ այն կարծիքին, թե բանակից հետո հիմնականում ուսումը չեն շարունակում։ Շատերին գիտի, ովքեր բանակից հետո են ընտրել մասնագիտություն։ Օրենքն ընդունվելուց հետո Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը վստահեցնում է, որ կառավարությանը պետք է առաջարկել  բանակում ծառայածների համար բուհ ընդունվելիս սահմանել առավելություններ:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button