Միջազգային

Օբաման մերժել է Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հատուկ դաշնակցի կարգավիճակ տրամադրելու առաջարկը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հատուկ դաշնակցի կարգավիճակ տրամադրելու առաջարկը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում է itar-tass-ը: CNN-ի թղթակցի հարցին՝ Ուկրաինան ստացա՞վ արդյոք ցանկալի կարգավիճակը, Պորոշենկոն պատասխանել է. «Նա ասաց «ոչ», մենք արդեն ունենք հատուկ կարգավիճակ»:

Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համագործակցությունն այսօր զգալիորեն գերազանցում է իր ակնկալիքները և «զգալիորեն բարձր է, քան պահանջում է ՆԱՏՕ-ից դուրս դաշնակցի կարգավիճակը»:

Պորոշենկոյի խոսքով՝ Ուկրաինան դեռ չի մտել ՆԱՏՕ-ի կազմ քաղաքավարությունից ելնելով, սակայն նման հեռանկար նախատեսվում է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button