Հասարակություն

Սփյուռքահայ գործարարներին համախբել է Շահումյանի ու Քաշաթաղի շրջանները վերաբնակեցնելու գաղափարը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2007  թվականից միայն բարեգործություն, իսկ արդեն 2010 թվականից՝  ներդրումներ ու  աջակցություն. սփյուռքահայ  գործարարները  ձեռնամուխ են եղել  Արցախի հանրապետության Շահումյանի ու Քաշաթաղի  շրջանների վերաբնակեցմանն ու շենացմանը: Ստեղծել են «Արի» ներդրումային  կազմակերպությունը, համախմբվել են ու գործի անցել: Շարունակական ծրագրերով նաև նոր, արևմտյան չափանիշերին համապատասխանող գյուղ են  կառուցելու ու  կազմակերպության անունով Արիավան են կոչելու:  «Արի» ներդրումային կազմակերպության գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրյանն ու տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Բչակչյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ: Նրանք ոչ միայն  կատարված ու կատարվելիք ծրագրերն են ներկայացրել,այլ նաև  հայաստանցի ու արցախցի գործարարներին կոչ են արչել միանալ ծրագրին: Ի դեպ, վերջինս ի դեպ, Հայաստանից ու Արցախից  սեփական միջոցներով  ծրագրին միացել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

150 սփյուռքահայ գործարար արդեն չորս տարի է համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝  վեբնակաեցնել Արցախի Շահումյանի ու Քաշաթաղի շրջանները: Մինչ այդ, 2007թ  կազմակերպիչները բարեգործությամբ էին զբաղվում, աջակցում , որ գյուղացիները կաողանան անսանապահությամբ զբաղվել: Սակայն, հասկացան, որ միայն բարեգործությունը քիչ է, պետք էր մարդկանց աջակցել, որ  աշխատանք ունենալ: 16 գործարարով Կիպրոսում գրանցեցին «Արի» կազմակերպությունը, համաձայնագիր կքնեցին Արցախի կառավարության հետ ու  գյուղացիական վարկեր տրամադրեցին գյուղացիներին: Մեկ տարի հետո հասկացան՝ պետություն մասնավոր հատված համագործակցության առաջին փորձը արդյունք տվել է: Պետք էր նոր գործարարեր  ն երգրավել ու ծրագիրն ընդլայնել: 2011թ սփյուռահայ գործարարներին ծրագրում միանալու կոչ արեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Վերջինս ի դեպ Հայաստանից ու Արցախից  սեփական միջոցներով   ծրագրին միացած  միակ  մարդն է: Երկու  միիլիոն դոլար հավաքեցին ու տվեցին Քաշաթաղի ու շահումյանի գոյւղի ու գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին: «Արի» ներդրումային կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Բչակչյան

«Չորս տարի անց  Քաշաթաղի ու Շահումյանի շրջանի հազար ընտանիքներ օգտվել են այս վարկեր են, երեք մլն ԱՄՆ դոլար ներդրված է այդ ծրագիրներուն մեջ  և նաև կարելի է ասել , որ շւորջ տասը հազար հա հող մշակված է, ատիկա ցորեն , թե գարի, գնված են շուրջ երկու հազար անասուն, և արդեն գյուղի ու գյուղատնտեսության զարգացմանը միտող ծրագիրը կարելի է հաստատել, որ հաջող ընթացքի մեջ է»:

Շուրջ երեք հազար ընտանիք դեռ վարկերի կարիքն ունի: Սակայն, քանի որ ծրագիրը հաջողված էր, ուստի պետք էր անցնել նաև հաջորդ փուլին,  իսկ հաջորդ փուլը բնակարանաշինության ծրագիրն էր: Այն կիրականացվի երեք փուլով, յուրաքանչյուր փուլով կկառուցվի 50 բնակարան, առաջին փուլի 30 բնակարանն արդեն պատրաստ է, մյուս քսանը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մինչև նոեմբեր: Այսպիսով, Արցախում  Արևմուտքի  գյուղերին  չզիջող բնակավայր կունենանք, նոր բնակավայրի անունն ու գտնվելու վայրը  ներկայացնում է «Արի» ներդրումային  կազմակերպության գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրյանը. «Այս գյուղի անունը իմիջայլոց Աղավնու գյուղն է, որ պիտի վերանվանվի, Արիավան, Արի կազմակերպության անունով է, գտնվելու է շատ տեսարժան վայրին մեջ, գետի երկու ափին պիտի  կառուցվի, Քաշաթաղին ուղղակի անցակետին վրա է, Գորիս Ստեփանակերտ մայրուղիին վրա, որտեղ այդ մուտքի անցակետը կա, դրա կողքին գտնվող գյուղն է, Աղավնո գետի ափին կգտնվի, նախկին Զաբուղն է»:

ԼՂՀ օրենսդրության համաձայն, վեց երեխա ունեցող և զոհված ազատամարտիկների ընտանիքներին  կառավարությունն անվճար բնակարաններ է հատկացնում, հավանաբար, բնակարանների մի մասը նրանց կտրամարդվի, իսկ պարտադիր պայմաններից է վերաբնակվելու ցանկությունն է ու ընտանիք ունենալը: Ծրագիրը պետություն մասնավոր հատված համագործակցության առաջին քայլերից է, դաշտը չմենաշնորահելու նպատակով սսյուռքահայ գործարարները բնակարանների կառուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 13 կազմակերպություններից ընտրել են ոչ թե մեկին, այլ՝ յոթին ու նրանք միահամուռ ուժերով նպաստում են ԼՂՀ Քաշաթաղի ու Շահումյան շրջանների տնտեսության վերելքին:

Կազմակերպությունն այսքանով  չի սահմանափակվի,  երրորդ ծրագրով   արտադրության զարգացմանն են նպաստելու: Առայժմ ուսումնասիրում են ու փորձում հասկանալ, մսամթերքի արտադրությունն են զարգացնելու, թե կաթնամթերքի: Մինչ այդ, կոչ են անում բոլոր գործարարներին միանալ իրենց ու   նպաստել Արցախի զարգացմանը: Իսկ  Արի կազմակեևպության ծրագրերին մասնակցելն ամենալավ հնարավորությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button