ԿարևորՔաղաքական

Պոպով. Համանախագահները փորձում են նվազեցնել հակամարտության «թեժ փուլի» անցման վտանգը։

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին, ԱՊԱ գործակալությանը հայտնել է ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

«Այցի նպատակը ադրեջանա- հայկական նոր գագաթաժողովի նախապատրաստումն է։ Նախնական` պատրաստվում ենք հանդիպել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ Նյու Յորքում ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողովի 69- րդ նստաշրջանի «դաշտերում»։ Կքննարկենք օրակարգը, փաստաթղթերի նախագծերը։ Ստեղծված պրակտիկայի համաձայն՝ աշխատանքի արդյունքում հանդես կգանք հայտարարությամբ, որը կտեղադրվել ԵԱՀԿ կայքում»,- ասել է Պոպովը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերին Հայատանի եւ Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպումը Փարիզում նույնպես կարող է անցնել համանախագահ երկրների՝ «բարձր մակարդակով «եռյակի» կողմից համաձայնեցված սկզբունքները գործնական հարթություն բերելու ուղղությամբ համատեղ ջանքերի եւ կայուն կարգավորման հասնելու համատեքստում։ «Ինչպես արդեն ասել եմ, դրա անցկացման հետ կապված հարցերը մենք կքննարկենք հաջորդ շաբաթ համանախագատների հերթական խորհրդակցության ժամանակ։ Կանխատեսումներ չեմ անի, սակայն մտածում եմ, որ Փարիզում առաջիկա հանդիպումը  կդառնա Սոչիում վերսկսված եւ Ուելսում շարունակված աշխատանքի կարեւոր հավելում»։

Ռուսաստանցի համանախագահը հայտնել է, որ միջնորդները հանդես են գալիս, որ  Խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքներին անցումը կատարվեի հնարավորինս շուտ։ Պոպովը կարծում է, որ քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել՝ ռազմական մասշտաբային գործողությունների կրկնության վտանգը պահպանվում է, ուստի համանախագահները փորձում են բանակցությունները հավելել միջոցառումներով, որոնք կնվազեցնեն հակամարտության «թեժ փուլի» անցման վտանգը։

Ցուցադրել ավելի
Back to top button