Քաղաքական

Հայ դիրքապահների ուղղությամբ մեկ օրում արձակվել է ավելի քան 210 կրակոց. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց: Ինչպես հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ցուցադրել ավելի
Back to top button