Միջազգային

Հակառակ հանրաքվեի արդյունքների՝ Շոտլանդիային, ու ոչ միայն, մեծ փոփոխություններ են սպավում

Միասնական Մեծ Բրիտանիայի կողմանկիցներն ավելի շատ են, քան՝ անկախության  ջատագովները. շոտլանդացիները երեկ կայացած պատմական հանրաքվեի ընթացքում ձայների աննշան տարբերությամբ հրաժարվեցին անկախությունից։

Հանրաքվեին մասնակցությունը ռեկորդային է եղել՝ 84,5 տոկոս: Անկախության օգտին քվեարկել է ընտրողների 44,7 տոկոսը, 55 տոկոսն արտահայտվել է Անգլիայի հետ ընդհանուր ապագայի օգտին

«Թայմզի» հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր հայտարարել է, որ իրեն հիացրել են հանրաքվեի արդյունքներն ու իր երկրի քաղաքացիներին ազգային միասնության կոչ է արել: Շոտլանդիայի, հակառակ քվեարկության արդյունքներին, սպասվում են փոփոխություններ։ Քեմերոնն ավելի վաղ շոտլանդացիներիին խոստացել էր ավելի լայն իրավունքներ Միացյալ Թագավորության կազմում:

Այսօրվա իր ելույթում վարչապետը հաստատել է, որ Շոտլանդիան, ինչպես նաև Ուելսը, Անգլիան և Հյուսիսային Իռլանդիան կստատան ավելի մեծ լիազորություններ: Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի ապակենտրոնացմանը միտված օրենքները կհրապարկվեն արդեն հաջորդ տարեսկզբին:

Սի Էն Էն հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանը նկատում է, որ վարչապետին դեռևս լուրջ ճակատամարտեր են սպասվում խորհրդարանում՝ շոտլանդացիներին տված խոստումը կատարելու համար: Այդուհանդերձ՝ Քեմերոնը պատմության մեջ չի մնա որպես քաղաքական գորցիչ, որի օրոք Շոտլանդիան գերադասեց անկախությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button