Միջազգային

Կանկախանա՞ արդյոք Ռուսաստանը ինտերնետից

Դաշնության անվտանգության խորհուրդը նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ քննարկելու է երկրի հնարավոր անջատումը ինտերնետից: «Վեդեմոստի» պարբերականը,  հղում անելով Կրեմլի բարձրաստիճան աղբյուրներին, տեղեկացնում է, որ հաջորդ շաբաթ ծրագրված են մի քանի հանդիպումներ Պուտինի և մի շարք բարձրաստիճան չինովնիկների մասնակցությամբ, որոնց ընթացքում կայացվեու են որոշումներ Ռունետի վերաբերյալ՝ այն գլոբալ ինտերնետից անջատելու պայմաններում:

Ըստ պարբերականի՝ հեռահաղորդակցության նախարարությունը վերջերս զեկուցել է Ռուսաստանի նախագահին ռուսական համացանցի խոցելիության մասին: «Խոսքը մշտական անջատման մասին չէ, սակայն ռուսական օպերատորները պետք է կարգավորեն իրենց սարքավորումները՝ անհրաժեշտության դեպքում Ռունետը համաշխարհային ցանցից անջատելու հնարավորությամբ»,- նշվում է հոդվածում:

«Ինտերֆաքսը» «Վեդոմոստիի» հրապարակած տեղեկության հետքերով դիմել է հեռահաղորդակցության նախարարություն :Լուրի պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել :Փոխնախարար Ալեքսեյ Վոլինը վստահեցրել է, որ իրեն նման ծրագրերի մասին ոչինչ հայտնի չէ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հերքել է մամուլում հայտնված լուրերը։ «Անշուշտ, խոսք անգամ չի կարող լինել, որ Ռուսաստանն ազատվի գլոբալ ինտերնետից»,- ասել է նա։ Դրա փոխարեն՝ Պեսկովը նշել է, որ «վերջին ժամանակներս եւ ԱՄՆ, եւ Եվրոպայի մեր գործընկերների գործողություններում նկատվում է գզալի անկանխատեսելիություն»՝ ընդգծելով, որ Ռուսաստանում «պետք է մտածեն, թե ինչպես ապահովեն ազգային անվտանգությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button