ՄիջազգայինՏեսանյութ

«Երջանիկ» իրանցիները դատապարտվեցին մտրակի 91 հարվածի

Իրանում պարելու համար ձերբակալված վեց անձանց դատապարտել են մեկ տարվա ազատազրկման և 91 մտրակի հարվածի: Երեք կին և երեք տղամարդ ձերբակալվել էին Թեհրանի փողոցներում Ֆարրել Ուլյամսի «Հեփի»՝ «Երջանիկ» երգի տակ  պարելու համար. տեսահոլովակը հավաքել էր հարյուր հազարավոր դիտումներ Յութուբում: Մահմեդական օրենքներն Իրանում արգելում են հակառակ սեռի ներկայացուցիչներին պարել իրար հետ, իսկ կանանց՝ հասարական վայրերում հայտնվել առանց փարաջայի: Ազատամիտ իրանցիների ձերբակալությունը լայն արձագանք է ստացել միջազգային իրավական շրջանակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button