

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդեսէ եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ելույթներ են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի Հովել Միքայելյանը: Ներկաներին իրենց օրհնության խոսքն են հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը:
Հայաստան-Սփյուռք և Արցախ, համահայկական 5-րդ համաժողովը Երևանում կրկին համախմբել է հայության երեք հատվածները: «Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնոհիվ ենք մենք ի զորու հաղթահարել համայն հայության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները: Մենք չունենք և չենք կարող ունենալ հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործղությունները պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող»,-Հայաստան-Սփյուռք 5 –րդ համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում այսօր նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնք այսօր կանգնած են Հայաստանի ու հայության առջև
«ԼՂ հակամարտությունը մնում է չկարգավորված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և արունակում է շրջափակման մեջ պահել Հյաստանը: Վրաստանի հարաբերություները Ռուսաստանի հետ ևս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի և արտաքին տնտեսական համագործակցության հնարավորությունները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց»:
«Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ըներությունները պետք է իրենց հարմարավետ ապահով և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը: Հայաստանի զարգացմանը, տնտեսական առաջընթացին միտված գործնական առաջարկները աչքաթող չեն արվի: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերության անցնելու ժամանակը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծեց, որ համայն հայության միասնությունն ու համախմբվածությունը գոտեպնդում էր հայ զինվորին՝ շփման գծում տիրող ամենածանր օրերին:
«Այսօր վիճակը կայուն է և ինչպես միշտ վերահսկվում է մեր կողմից: Բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք բազմաթիվ այլ անելիքներ ՝ Աչցախի սոցիալ-տնտեսական վերելքն ապահովելու համար»:
«Հայ-ադրբեջանակ սահմանի վերջին լարվածությունը փաստեց, թե որքան փխրուն է մեր երկրի խաղաղությունն ու ընգծեց համախմբման անհրաժեշտությունը»,-համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ով համաժողոը կարևորեց նաև նրանով, որ գումարվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին: Ցեղասպանության ճանաչման գործընթացում, ըստ նրա, պետք միավորվեն հայության բոլոր ջանքերը: Հայաստանի ու սփյուռքի առջև կանգնած օրվա մարտահրավերների մասին ու դրանց հաղթահարման գործում միասնական լինելու անհրաժեշտության մասին խոսեց նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինը:
«Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է և հակառակը»,-ասաց Կիլիկիո Կաթողիկոսը: Նա տեղեկացրեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի կդիմի Թուրքիայի սահմանդրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Թուրքական դատարանի կողմից մերժում ստանալու դեպքում կդիեմեն նաև Եվրոպական դատարան