Միջազգային

Ալիեւն ու Դավութօղլուն քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են վերընթաց: Կողմերը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործայցության հարցերը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը Ադրբեջան է ժամանել վաղը կայանալիք Բաքու-Թբիլիսի-Էրզրում հարավկովկասյան գազամուղի նախագծի ընդլայնման մեկնարկն ազդարարող հանդիսավոր միջոցառման մասնակցելու համար։ «Հարավային գազային միջանցքը» նախագիծ է, որի միջոցով Ադրբեջանը հույս ունի գազ մատակարարել եվրոպական շուկա «Շահ Դենիզ» հանքավայրից:

Դրա մշակման երկրորդ փուլում ադրբեջանական կապույտ վառելիքը կարտահանվի Թուրքիա և Եվրոպա՝ Հարավկովկասյան գազամուղի ընդլայնման և Տրանսանատոլիական ու Տրանսադրիատիկ գազամուղերի կառուցման ճանապարհով։

Ցուցադրել ավելի
Back to top button