Հասարակություն

74 դպրոցների որևէ մեկի շինարարությունն ավարտված չէ. ՎՊ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սյունիքն այս շաբաթ էլ առանց մարզպետ կմնա, մարզի նոր ղեկավարի անունը, չնայած մամուլի հավաստի հրապակարումների, կառավարության  այս շաբաթվա նիստում  էլ չի հայտարարվել: Ուշագրավ հայտարարություն, այդուհանդերձ հնչել է՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի շուրթերից: 2006-2013թթ ընթացքում    նախատեսված էր 74 դպրոցներ  վերանորոգման աշխատանքներ իրականացնել, և ոչ մի դպրոց ամբողջությամբ չի  վերանորոգվել, ավելին, Վերահսկիչ Պալատի  նախագահը հայտարարել է նաև ՝ «ծրագիրն իրականացնելիս կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայության խնդիրներին: Կառավարությունը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: Նիստում նաև հավանություն է տրվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և ևս երեք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը և դրանց վերահսկողությունը: Հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց է եղել նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել հարցը, ուսումնասիրել տուրքի սահմանման միջազգային փորձը և դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողով:

Կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայության խնդիրներին, ՎՊ նախագահն է հայտարարել

Դպրոցների վերանոգորման համար նախատեսված  գումարների մեղմ ասած ոչ ճիշտ օգտագործում: Հերթական հայտարարությունն այսօր հնչեցրեց  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը : Նրա ղեկավարծ կառույցն ուսումնաիսրել ու պարզել է, որ 2006-2013թթ ընթացքում  74 դպրոցների շինարարության համար ծախսվել է  22 մլրդ դրամ:   Ծրագիրը ենթադրում էր,  որ 74 դպրոցի վերանորոգման համար ծախսվելու է  33 մլրդ դրամ:   Կար՝  11 մլրդ՝ դպրոցների շինարարական աշխատանքները  ավարտելու: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ընդամնեը մեկ օրիանկով  բնութագրեց, թե ինչ վիճակում են մյուս  մյուս 73 դպրոցները.

«2013-ի վերջում արձանագրել են, որ 74 դպրոցների որևէ մեկի շինարարությունն ավարտված չէ: Վեց տարվա ընթացքում գումարի կեսն էլ չենք տվել: Այս ծրագրի համար սա բնութագրական է»:

ՎՊ նախագահը հայտարարեց նաև ՝ «ծրագիրն իրականացնելիս կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայության խնդիրներին» նա նաև վստահեցրեց, կան դպրոցներ, որոնք նորից պետք է քանդվեն: Զաքարյան առաջարկում էր  ծրագրերի իրականացման համար հստակ ժամկետներ սահմանել, հակառակ դեպքում նույն ձևով շարունակելիս պետական բյուջեի միջոցներր արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ:

«Որևէ մեկը այսօր չի կարող վիճարկել, որ վեց, յոթ, ութ, արդեն տասը տարվա կտրվածքով 20.25.30 մլն դրված գումարները ինչ վիճակում են կատարված աշխատանքները»:

Իշխան Զաքարյանի հայտարարությանը նախորդել էր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ դպրոցների շինարարության աշխատանքները 2016թ տեղափոխելու առաջարկը: Նախարարն ինքն էլ էր առաջարկում ծրագրերն իրականացնել սեղմ ժամեկտներում՝  երկու տարվա ընթացքում:: Մոտավորապես երեք մլրդ արդեն ծախսվել է, Իշխան զաքարյանը, սակայն, համոզված է՝  2016-2017 թթ-ին առաջարկվելու է դրանցից շատերը կամ քնադել կամ լրացուցիչ գումարներ ներդնել՝ ամրացնելու համար: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան.

«13 օբյկետ առաջարկվում է բյուջեից հանել: Դրանք հենց այն օբյեկտներն են, որոնց վրա 2006-2013թթ գումարներ են ծախսվել, սակայն, հիմա տեխնիկական եզարակցության արդյունքում և համապատասխան նախագծով իրականացնելու դեպքում մենք նախորդ տարիների կատարված աշխատանքների մի մասը պետք է քանդենք»:

Խնդրով մտահոգ է նաև կառավարության ղեկավարը,կան հարցեր, որոնց պատասխանը չունի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը.«Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է դպրոցների շինարարւոթյունը սկսկել առանց սեսյմիկ անվատնգության խնդիրները ուսումնասիրելու»:

Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարվեց սակավաջրություն 

Կառավարության այսօրվա նիստում ևս մի քանի  խնդրահարույց հարցերի անդարադարձ կատարվեց: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խոստովանեց՝  ոռոգման ջրի խնդիր կա մեր երկրում ու հատկապես Արարատյան դաշտավայրում: Որոշմամբ, կվերանայվեն ջրերի օգտագործումներն ու նվազեցումը:

«Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կառավարության նիստում

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր նաև Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը: Նա Գործադիր մարմնի անդամներին առաջարկում էր Սահմանամերձ գյուղերի բնակիչներին ազատել հարկերից: «Վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և համագործակցությնա կոչ արեց  շահագրգիռ կողմերին: Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Նախ արձանագրենք, որ սա կառավարության նախաձեռնությունն է, որ հիմա աշխատում ենք օրենքի նախագծի վրա: Մյուս բոլոր առաջարկությունները պատգամավորների, կազմակերպությունների, թող մեր աշխատանքային խումբը , պատասխանատու նախարարությունը՝ ֆինանսների նախարարությունը քննարկի, ու եթե կան նորմալ, ողջամիտ առաջարկություններ, ընդգրկենք այդ նախագծում»:

Սյունիքն այս շաբաթ էլ առանց մարզպետ կմնա

Ի դեպ,  Սյունիքն այս շաբաթ էլ առանց մարզպետ կմնա, մարզի նոր ղեկավարի անունն այս շաբաթ էլ չհրապարակվեց: Հիշեցնեմ, ուղիղ երկու շաբաթ առաջ Սյունիքի մարզպետ վահե Հակոբյանն  ազատվեց պաշտոնից: Նա արդեն նոր պաշտոն ունի՝ Ջրային տնետսության պետական կոմիտեի նախագահն է, սակայն, նրան արժանի փոխարինող դեռ չի գտնվել: Իսկ մամուլում չեն դադարում Սուրիկ Խաչատրյանի՝  կրկին մարզպետի  պաշտոնին  վերադառնալու լուրերը:

Ցուցադրել ավելի
Back to top button