Սպիտակ տանն այսօր սպասում են Պյոտոր Պորոշենկոյին


Սպիտակ տանն այսօր սպասում են Պյոտոր Պորոշենկոյին. Ուկրաինային արևմտյան աջակցությունն ընդգծելու նպատակով այդ երկրի նախագահին Բարաք Օբաման կընդունի Օվալաձև աշխատասենյակում: Մինչ Օրամա-Պորոշենկո առանձնազրույցը նախկին խորհրդային երկրի առաջնորդը ելույթ կունենա Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում: Պորոշենկոն Վաշինգտոնում է խնդրելու Օբամային ամերիկյան ռազմական աջակցությա մասին՝ ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու նպատակով: Սպիտակ տունը արդեն Օբամա-Պորոշենկո կայանալիք հանդիպումը անվանել է կարևոր ազդանշան Ռուսաստանի համար Կիևին Արևմուտքի լիակատար աջակցությունն է վայելում: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնոստը ակնարկել է, որ Պորոշենկոյի ներկայությունը հենց Օվալաձև կաբինետում ավելի խոսուն է, քան անգլերենով և ռուսերենով ասված հազարավոր խոսքեր:
Էրնեստը նաև ասել է, որ Օբաման Պորոշենկոյին կոչ է անելու երկրի արևելքի ճգնաժամը կարգավորել խաղաղ ճանապարհով: