Միջազգային

Շոտլանդիայում այսօր անկախության հանրաքվե կանցկացվի

Շոտլանդիայում այսօր անկախության հանրաքվե կանցկացվի: Նախօրեին տեղի ունեցած սոցիոլագիական վերջին հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայից անկախանալու կողմնակիցների դիրքերն ամրապնդվել են: Չնայած ըստ հարցման արդյունքների նաև պահպանվել է անկախության հակառակորդների թվային առավելությունը: Ipsos-Mori ընկերության հետազոտության համաձայն միասնական պետության պահպանման կողմնակիցները կազմում են 51 տոկոս: Իսկ Շոտլանդիայի ինքնիշխանությանը կողմ է 49 տոկոսը: Հարցմանը մասնակեցել է 16 տարին լրացրած 1405 քաղաքացի: Հրապարակված թվերում չկան չկողմնոշված շոտլանդացիների մասին տվյալներ: Չնայած մասնագետներն ընդունում են, որ չկողմնորոշվածները կազմում են 15 տոկոս: Նրանք իրենց որոշումը կկայացնեն այսօր: Այդ 15 տոկոսին իրենց կողմը գրավելու համար Շոտլանդիայի քաղաքներում տարբեր խմբեր նախօրեին անցկացրել են եզրափակիչ քարոզչական հանրահավաքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button