Միջազգային

Նոր խաղացողներ՝ «Բաշնեֆտ»-ի գործով

«Բաշնեֆտ» վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի յուրացման գործով կարող են նոր խաղացողներ ի հայտ գալ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին: «Չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում ի հայտ կգան նոր մեղադրյալներ»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը, սակայն չի մանրամասնել` ում մասին է խոսքը: Աղբյուրը հայտնել է, որ «Բաշնեֆտ»-ի գործով առանցքային վկա է հանդիսանում Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել մի շարք հանցագործությունների համար:

Այս պահին նախատեսվում է անցկացնել ֆինանսական եւ տնտեսական փորձաքննություն: «Հետաքննության մեծ ծավալը հաշվի առնելով` այն կարող է ձգձգվել մինև 2015 թվականը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ցուցադրել ավելի
Back to top button